‘
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վստահ է, որ «Մանչեսթեր Սիթիից» իր գործընկեր Ջո Հարթը կկարողանա ուշքի գալ վերջին իրադարձություններից և ապացուցել իր դիրքի լավագույն խաղացողներից մեկը լինելու կարգավիճակը։ Մրցաշրջանի մեկնարկային 2 հանդիպումներում Հարթին թողնելով պահեստում Քաղաքաբնակների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պարզ հասկացրեց, որ նրա ծառայությունների անհրաժեշտությունը չկա, որի ոտքերով խաղը բարելավման կարիք ունի։
Եթե հավատանք պատկառելի պարբերականին, Հարթը մտադիր է հեռանալ «Իթիհադից» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Ջոն դիտարկում է ուրիշ անգլիական ակումբ, ինչպես նաև արտասահման տեղափոխվելու տարբերակները։
Իմանալով այս իրավիճակի մասին՝ Բուֆոնը իր աջակցությունն է հայտնել գործընկերոջը։ Ըստ իտալացու՝ Հարթը անհրաժեշտ բնավորությունն ունի, որպեսզի ապացուցի կասկածողների անիրավացիությունը։
«Հարթը այդպիսի վիճակում եղել է նաև Պելեգրինիի օրոք, բայց նա հաղթահարել է և ավելի հզորացել։ Նա ուժեղ բնավորություն ունի, իսկ դա կարևոր է դարպասապահի համար։ Վերջին 5-6 մրցաշրջանում Հարթը ապացուցեց, որ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է։
Այո, Դե Խեան և Նոյերը հենց հիմա ամենաականավոր դարպասապահներն են, բայց նրանցից հետո չկա մեկը, որն ավելի բարձր մակարդակում լինի, քան Հարթը։ Նա ժամանակ ունի, որպեսզի դառնա մեծագույն դարպասապահ՝ անկախ նրանից, կմնա՞ «Սիթիում», թե՝ ոչ»,- Բուֆոնին է մեջբերում Manchster Evening News-ը։
‘