‘
«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը հաջորդ ամռան համար աշխատանքային մի քանի առաջարկ ունի:
39-ամյա խաղացողն ավելի վաղ ասել է, որ ներկայիս մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, որպես ֆուտբոլիստ վերջինը կդառնա իր համար:
Թուրինյան թիմում մնալու և ակումբի ենթակառուցվածքում աշխատանք ստանալուց բացի նրան աշխատանք են առաջարկում նաև ՖԻՖԱ-ում ու Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում:
Բացառված չէ այն տարբերակը, որ իտալացին մեկ մրցաշրջան հանդես կգա ՄԼՍ-ում, նրա ծառայություններով հետաքրքրված է «Նյու-Յորք Սիթի»-ն:
‘