‘
Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում Իտալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով (5:6) պարտվեց Գերմանիայի ընտրանուն։ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հանդիպումից հետո՝ նախ խաղադաշտում, ապա հետխաղյա հարցազրույցի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները։
«Մեզանից յուրաքանչյուրն արտասվելու համար իր պատճառներն ունի։ Մենք այդքան նվիրվեցինք և այդքան մոտ էինք․․․ Անգամ բարդ էր մտածել, որ Գերմանիան 3 անգամ կվրիպի 11-մետրանոցից, բայց դա բավարար չէր։ Ես չեմ կարող ասել, թե մենք ավելի վատ խաղացինք։ Սա աննկարագրելի ցավեցնող պարտություն է»,-«Eurosport»-ի հաղորդմամբ՝ ասել է Բուֆոնը։
‘