‘
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի պատասխան կիսաեզրափակչում ոչ-ոքիից հետո (1:1) կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հետ եզրափակիչ խաղի մասին:
«Շատ ուրախ եմ իմ թիմի համար: Առաջին մենամարտում տարած հաղթանակից հետո մենք այստեղ եկանք ոչ միայն պաշտպանվելու: Մենք գիտեինք, որ այս խաղում ծանր պահեր կլինեն, երբ մեզ հարկավոր կլինի կայունություն ցուցաբերել: Բայց մենք նաև փորձում էինք ակտիվություն դրսևորել ու պահեր էինք ստեղծում: Մենք հասկանում ենք, որ առջևում կա ևս մեկ խաղ:
Ցավոք, դա իսկապես հրաշալի թիմ է, որը բացառիկ մարզավիճակում է գտնվում: «Բարսային» հաղթելու մեր շանսերն այդքան էլ շատ չեն, սակայն մենք ցանկանում ենք այդ հանդիպումը, քանի որ եզրափակիչ ամեն անգամ չես հասնում: Այդ պատճառով մենք չպետք է զղջանք որևէ բանի համար»:
‘