‘Բուֆոն. Դեռևս Չեմպիոնների լիգայում հաղթելու մեկ հնարավորություն ունեմ’

1036

Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալ»-ին պարտվելուց (1:4) հետո նշել է, որ դեռևս մեկ հնարավորություն ունի եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի գավաթը իր գլխավերևում պահելու համար.

«Պայմանագրիս համաձայն՝ ես դեռ մեկ տարի անում թիմում անցկացնելու, այնպես որ ևս մեկ հնարավորություն ունեմ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Իհարկե, դա ավելի բարդ կլինի, քան այս մրցաշրջանում, քանի որ մենք անհավանական հաջողությունների հասանք, սակայն, ցավոք, չկարողացանք հաղթել շաբաթ օրը»,- իտալական ակումբի ավագի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:

Նշենք, որ 39-ամյա Բուֆոնը ավելի վաղ հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ կարիերան կավարտի Ռուսաստանում կայանալիք «Մունդիալ-2018»-ի ավարտից հետո:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘WhoScored. Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականը’