‘Բուֆոն. Եթե լքեմ «Յուվենտուսը», հաճույքով կվերադառնամ «Պարմա»’

589

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, որ թիմի կազմում մրցելույթներն ավարտելու դեպքում հաճույքով կվերադառնա «Պարմա»: Հիշեցնենք, որ դարպասապահը «Պարմայից» թուրինյան ակումբ է տեղափոխվել 2001 թվականին` 32 միլիոն եվրոյի դիմաց:

«Շուտով ես «Յուվենտուսի» հետ նոր պայմանագիր կկնքեմ: Այստեղ խնդիրը փողը չէ: Ամեն ինչ պաշտոնապես կհայտարարվի փոքր ինչ ուշ: Սակայն եթե հանկարծ ես ստիպված լինեի լքել ակումբը, ապա հաճույքով կվերադառնայի «Պարմա», որտեղ ես կարողացա աճել որպես դարպասապահ»,- Բուֆոնի խոսքն է մեջբերում La Nazione-ը:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան. Ասանժի կյանքը վտանգի տակ է’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Արամյան. Կամավոր կուտակային կենսաթոշակների մասով մենք արդնեն ունենք մեկ կառավարիչ’