‘
Իտալիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնըդարձյալ հուզական է մեկնաբանել 2018թ. աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճելը:
«Ես ամբողջ կյանքս կափսոսամ 2018թ. աշխարհի առաջնության ուղեգիր չնվաճելու համար: Մենք երեխաներին զրկեցինք ուրախությունից եւ արագ սրտխփոցից, որը լինում է ազգային հավաքականի խաղերը դիտելիս»,- Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահի խոսքը մեջբերում է ‘Football Italia- ն:
Հիշեցնենք, որ Իտալիան նախորդ անգամ աշխարհի առաջնության ուղեգիր չէր նվաճել 1958 թվականին: Անցումային հանդիպումներում Շվեդիայի հավաքականի արգելքը չհաղթահարելուց հետո կարիերան ազգային թիմում ավարտեցին Բուֆոնը, Դանիելե Դե Ռոսին, Ջորջո Կիելինին եւ Անդրեա Բարցալին:
‘