‘
Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Պարմա»-ում և թուրինյան ակումբում: Վետերանը հասկանում է, որ այլևս չի կարող բարձրակարգ խաղ ցուցադրել Անգլիայի առաջնությունում:
«Միակ բանն, ինչի համար ափսոսում եմ, այն է, որ երբեք չեմ խաղացել Անգլիայի պրեմիեր լիգայում: Կցանկանայի տեսնել անգլիական մարզադաշտերն ու զգալ մթնոլորտը:
Երբեք Իտալիայի սահմաններից դուրս հանդես չեմ եկել: Կարծում եմ` Ա Սերիան ամենամրցունակ առաջնությունն է և աշխարհի լավագույն լիգան»,- Tribal Football-ը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:
Հավելենք` Բուֆոնը նշել է, որ մտադիր է հանդես գալ մինչև 40 տարեկանը:
‘