‘Բուֆոն. «Իմ դարաշրջանի լավագույն դարպասապահը Կասիլյասն է»’

1243

Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի կարծիքով՝ աշխարհի թիվ մեկ դարպասապահը Իկեր Կասիլյասն է:

«Իմ դարաշրջանի լավագույն դարպասապահը Իկեր Կասիլյասն է: Նա միշտ լավագույնն է եղել: Մարդիկ ասում են Լև Յաշին, Դինո Ձոֆ, Ռիկարդո Սամորա, Զեպ Մայեր: Բայց ես կընտրեի Պետր Չեխին և Իկեր Կասիլյասին:

Վերջին երեք տարիների ընթացքում հիանալի է հանդես գալիս նաև Մանուել Նոյերը: Նա ֆանտաստիկ է խաղում «երկրորդ հարկում»: Իսկ «Արսենալ»-ի չեխ դարպասապահն ամենահավասարակշռված և կայուն խաղն է ցուցադրում:

Ինչ վերաբերում է լավագույն հարձակվողներին, ապա կարող եմ նշել Ռաուլին, Ֆերնանդո Տորեսին: Ժամանակին հզոր խաղ էր ցուցադրում Իսմայել Ուրսաիսը»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն ցանկանում է պարտավորեցնել ազգային ասոցիացիաներին՝ հրապարակել տարեկան հաշվետվությունները’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Հարություն Ոսկերչյանի մահվան առիթով’