‘
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծում է, որ ազգային հավաքականի ղեկավարներին պետք է չէ մեղադրել Կլաուդիո Մարկիզիոյի ստացած վնասվածքի համար:
«Այդ վնասվածքը անբարենպաստ հանգամանքների հետեւանք է: Մարկիզիոն վնասվածք է ստացել սովորական վարժությունների կատարելիս: Այդպես էր ճակատագրով նախատեսված:
Կատարվածի համար Իտալիայի հավաքականի ներկայացուցիչներին մեղադրելն անիմաստ է»,_ Բուֆոնի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը:
‘