‘ Բուֆոն. «Հաջորդ երազանքը չորրորդ անգամ Սկուդետոն նվաճելն է, դա մեր թիմին բացառիկ կդարձնի» ‘

569

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը համոզված է, որ թուրինյան թիմը վաղ թե ուշ հաղթելու է Չեմպիոնների լիգայում: Հիշեցնենք, որ մրցաշարի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

«Իրականություն դարձած վերջին երազանքս «Յուվենտուսի» հետ երրորդ անընդմեջ Սկուդետոն նվաճելն էր: Մեր նվաճումն իր տեղը գտավ «Յուվեի» 100-ամյա պատմության մեջ: Հաջորդ երազանքը չորրորդ անգամ Սկուդետոն նվաճելն է, դա մեր թիմին բացառիկ կդարձնի:

Բացի այդ, մենք ցանկանում ենք հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում: Իմանալով «Յուվենտուսի» պատմությունը` չեմ կասկածում` վաղ թե ուշ մեր թիմը կհաղթի այս մրցաշարում: Միայն չգիտեմ` կլինեմ արդյոք ես հաղթող թիմի կազմում: Մենք աշխատում ենք այդ հաջողությանը հասնելու ուղղությամբ, բայց կան որոշ դժվարություններ, որոնք բնավ փոքր չեն»,-Բուֆոնի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Մինսկի միջնորդների այցը տարածաշրջան’