‘Բուֆոն. Մեծ գումարներ ծախսելը հաղթանակներ չի ապահովում ‘

656

Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆոնը կարծիք է հայտնել ՉԼ-ում իրենց ապագա մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» մոդելի մասին: «Մեծ գումարներ ծախսելը չի ապահովում հաղթանակներ: Անհրաժեշտ է ունենալ հստակ նախագիծ, աշխատասիրություն և համբերություն: Վերջին 6 կամ 8 տարիներին գերիշխում է «Բարսելոնան»՝ իր արժանիքների և ֆուտբոլի շնորհիվ»: Բուֆոնը նաև անդրադարձել է Իկեր Կասիլյասին, ով այժմ միայն ՉԼ-ում է խաղում: «Կասիլյասը իմ տեսած լավագույն դարասապահներից է, և ինձ համար տարօրինակ է տեսնել նրան պահեստայինների նստարանին», — նշել է Բուֆոնը: 

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները խափանել են Նալբանդյանի մասնակցությամբ խորհրդաժողովի աշխատանքը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Գոմեշի մսի ներկրումը նվազել է մոտ 35 տոկոսով ‘