‘
Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիային հանդիպելը վիճակահանության լավ արդյունք է:
«Ես գոհ եմ վիճակահանության արդյունքից: Մինչ այդ էլ հույս ունեի, որ հենց «Բորուսիային» առաջինը կհանդիպենք փլեյ-օֆֆում:
Դա չի նշանակում, թե իմ կարծիքով «Բորուսիան» մյուս թիմերից թույլ է: Կարող էր լինել նրանցից ուժեղ կամ թույլ մրցակից: Ինչպես էլ լինի՝ այս դեպքում Բեռլին՝ ՉԼ եզրափակիչ հասնելու համար պետք է Դորտմունդով անցնենք»,-ասել է Բուֆոնը:
‘