‘Բուֆոն. «Ցանկանում եմ փակել շրջանը»’

1805

Շաբաթ օրը Ջանլուիջի Բուֆոնը երրորդ անգամ կփորձի նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: «Կխաղանք առանց ափսոսանքի և համոզված, որ կարող ենք հաղթել,- ասել է դարպասապահը: — Սա կարևորագույն խաղ կլինի, ինչպես երկու տարի առաջ «Բարսելոնայի» հետ հանդիպումը և ինչպես տասնչորս տարի առաջ «Միլանի» հետ հանդիպումը:

«Յուվենտուսի» ավագն ընդգծում է թիմի արժեքը. «Փաստը, որ երկու տարի անց կրկին այս մակարդակի ենք հասել և հնարավորություն ենք ստացել իտալական ու եվորպական ֆուտբոլի պատմությունը գրել, նշանակում է, որ մեր անցած ուղուն նպաստել են մեր արժեքները, ինչն էլ այսպիսի արդյունք է տվել»:

Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունն է՞լ ավելի մեծ ուշադրություն է պահանջում: «Այսպիսի եզրափակչում ուշադրությունն արդեն ամենաբարձր մակարդակի վրա է խաղից դեռ մի քանի ժամ առաջ՝ անկախ մրցակցից,- ասում է Բուֆոնը:- Բայց իհարկե, եթե առջևումդ Ռոնալդուի, Բենզեմայի և Բեյլի պես մեծ խաղացողներ են, անհրաժեշտ է մի քիչ ավելի ուշադիր լինել»:

Ոսկե գնդակի մասին. «Ինձ համար ամենաառաջնահերթ բանը և միակ մոտիվացիան, որն ինձ այստեղ է հասցրել շրջանը փակելու ցանկությունն է: Դա միակ բանն է, որ ինձ հետաքրքրում է, մնացածը՝ կարևոր և հաճելի հետևանքներ են, բայց առաջնահերթ չեն»:

Բուֆոնը խոսում է նաև եզրափակչից առաջ վախի մասին. «Անհրաժեշտ չափով վախ կա, այնքան, ինչքան լինում է այսպիսի խաղերում: Սակայն անհրաժեշտ է այս վախը հաղթահարելու քաջություն գտնել, և հաճախ դա ինձ մոտ ստացվում է: Այս պատճառով ինձ շատ ավելի ուժեղ եմ զգում նրանցից, ովքեր վախ չեն զգում կամ ասում են, որ չեն զգում»:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի, Իբրահիմովիչի և Պոգբայի անունները՝ Ռոնալդուի և Օուենի անունների կողքին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը’