Բռնագրավված ունեցվածքը կհանձնվի ուկրաինացի փախստականներին

396

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Կոնգրեսին խնդրում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքով բռնագրավված ունեցվածքը փոխանցել ուկրաինացի փախստականներին։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Լիզա Մոնակոն՝ ելույթ ունենալով Կոլորադո նահանգում։

«Մենք դրա մասին մտածում ենք և Կոնգրեսին խնդրել ենք թույլ տալ փոխանցել անօրինական ճանապարհով ձեռք բերված այդ ունեցվածքը»,- նշել է Մոնակոն։

Արդարադատության փոխնախարարը նաև նշել է, որ ԱՄՆ ԱՆ-ն  հուսով է Կոնգրեսից թույլտվություն ստանալ հետապնդելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցող ցանցերը՝ որպես ահաբեկչական կազմակերպություններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳալտյեն նոր կանոններ է սահմանել ՊՍԺ-ում
Հաջորդ հոդվածըԵվրո-2022․ Անգլիայի հավաքականը կիսաեզրափակչում է