‘Բռնությունները շփման գծում խափանում են բանակցային գործընթացի ուղղությամբ գործադրված ջանքերը. Ջեյմս Ուորլիք’

744

Բռնություններն ու լարվածությունը շփման գծում խափանում են բանակցային գործընթացի ուղղությամբ գործադրված ջանքերը։ Ցավում եմ այսօրվա մահվան համար։ Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառումն է, որը նա թողել է Twitter-ի իր միկրոբլոգում: Ամերիկացի համանախագահը նկատի ունի ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում հակառակորդի հրազենային վիրավորումից զոհվել էր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը։

Նախորդ հոդվածը‘Հայաստանցի հաքերները պատասխան գրոհ են կազմակերպել’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը ետ է կանչել Իրանի՝ Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու հրավերը’