Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր տեղի են ունենում կիսաեզրափակիչ մենամարտերը:
Կիսաեզրափակիչներին մասնակցում է 4 հայ բռցքամարտիկ:
Նրանցից մեկը՝ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, արդեն ավարտել է իր ելույթը: Նա հաղթել է լեհ բռցքամարտիկ Տոմաշ Նիձվիցկիին և դուրս եկել եզրափակիչ՝ այսպիսով ապահովելով նվազագույնը արծաթե մեդալ:
Մեր մյուս 3 բռնցքամարտիկները կմրցեն երեկոյան մրցահերթում, որը կմեկնարկի ժամը 18:00-ին: Ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը և Նարեկ Մանասյանը: