‘Բռնցքամարտի ֆեդերացիայում ԲԱՄՕ-ի տիրոջ տղային կփոխարինի ոստիկանապետի փեսան’

747

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը, ով 2008թ պաշտոնավարում է, փոխվելու է։ Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները։

Ըստ կայքի տեղեկությունների, նրա փոփոխության պատճառները մի քանիսն է։ Ինչպես հայտնի է, Մուրադյանի հայրը «ԲԱՄՕ»-ի սեփականատերն է, իսկ «ԲԱՄՕ»-ն վերջին տարիների ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։
Մյուս պատճառն էլ այն է, որ Արման Մուրադյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ նա այլեւս ցանկություն ու ժամանակ չունի ֆեդերացիայով զբաղվելու։
News.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին կայանալիք Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը կմասնակցեն նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Յուրի Վարդանյանը հանդիպում է ունեցել Արման Մուրադյանի հետ, ինչպես նաեւ նրան փոխարինող ամենահավանական թեկնածուի՝ ՀՀԿ-ական պատգամավոր, բռնցքամարտիկ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի հետ

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի` Կիպրոսից բերած ստորագրություններն ուղարկել է փորձաքննության’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի «հեղափոխության» արդյունքները’