‘Բրազիլացի բժիշկը կասկածվում է 300 հիվանդների սպանության մեջ’

849

Բրազիլացի բժիշկ Սուարեշ դի Սոուզան, որն արդեն մեղադրվել էր 7 հիվանդների սպանության համար, կասկածվում է հիվանդասենյակներ ազատելու նպատակով 300 հիվանդների նկատմամբ նույն հանցագործությունը կատարելու մեջ, տեղեկացնում է Reuters-ը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները ուսումնասիրում են Ավետարանական հիվանդանոցի (Hospital Evangelico) ինտենսիվ թերապիայի բաժնում մահացած հիվանդների մասին 1800-ից ավելի գրառումները: Վերջին 7 տարիների ընթացքում Կուրիտիբա քաղաքում գտնվող հիվանդանոցի բաժանմունքը ղեկավարել է հենց Սոուզան:

«Մենք արդեն 20 գործ ենք հարուցել և պատրաստվում են բացել ևս 300-ը»,- լրագրողներին ասել է Սոուզայի գործով գլխավոր քննիչ Մարիու Լոբատուն:

Քննչական մարմինների տվյալներով՝ բժիշկն իր օգնականների աջակցությամբ մկանային աշխատանքը թուլացնող դեղեր է ներարկել հիվանդներին, ինչը նրանց կախման մեջ է գցել թոքերի արհեստական շնչառությունը ապահովող սարքերից: Այնուհետև նրանք աստիճանաբար պակասեցրել են թթվածնի մատակարարումը, և հիվանդները շնչասպառ են եղել և մահացել:

Նախորդ հոդվածը‘$170 հազար զուգարանների համա՞ր, թե $50 հազար՝ Հայրիկյանի առողջության. Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները իրանական տրանսպորտային ինքնաթիռ են խփել’