‘
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատի սահմանադրության և արդարադատության հարցերով հանձնաժողովի զեկուցող Սերժիու Ցվեյտերը գործընկերներին խորհուրդ է տվել երկրի նախագահ Միշել Տեմերին կոռուպցիայի մեղադրանք ներկայացնել:
Նախագահի փաստաբանը, որը ներկա է եղել հանձնաժողովի նիստին, կտրականապես հերքել է իր պաշտպանյալին ներկայացվող բոլոր մեղադրանքները: «Ես լսեցի, որ ասում են, թե հանրապետության նախագահը կաշառք է վերցրել: Ես գլխավոր դատախազին կոչ եմ անում, հենց այստեղ և հիմա, թող ասի՝ այդ ե՞րբ է հանրապետության նախագահը թեկուզ մի գրոշ կաշառք վերցրել: Ե՞րբ: Որտե՞ղ: Ումի՞ց»:
Սպասվում է, որ խորհրդարանական հանձնաժողովը հավանություն կտա մեղադրանք հարուցելուն, որից հետո այն կքննարկվի ստորին պալատում: Եթե մեղադրանքին համաձայնի պատգամավորների երկու երրորդը, ապա այն կուղարկվի Գերագույն դատարան: Իսկ եթե դատարանը համարի, որ կասկածներն անհիմն չեն, ապա նախագահ Տեմերը, ինչպես և նրա նախորդը՝ Դիլմա Ռուսեֆը, մինչև դատավարության ավարտը կհեռացվի պաշտոնից:
Փոխանցում է euronews-ը:
‘