‘
Կիրակի օրը Բրազիլիայի ազգային թանգարանում մոլեգնած մեծ հրդեհից հետո, որի պատճառը, իշխանությունների կարծիքով, եղել է անբարեխղճությունը, հասարակությունն սկսել է հաշվել վնասի չափը:
Դեռ այն պահին, երբ հրշեջները պայքարում էին կրակի վերջին բռնկումների դեմ, թանգարանի աշխատակիցները հայտարարել էին, որ երկրի գիտությունը, պատմությունն ու արվեստը հսկայական կորուստ են կրել, այնպես որ՝ կրակի ոչնչացրածը հազիվ թե հնարավոր է գնահատել:
Սակայն Ազգային թանգարանի տնօրեն Ալեքսանդր Քելլերի կարծիքով՝ արցունքներով գործին չես օգնի:
«Դա ամբողջ ժողովրդի, ողջ Բրազիլիայի խնդիրն է՝ դաշնային իշխանություններից մինչև սովորական քաղաքացիների՝ միջոցներ ձեռք բերել, որպեսզի այստեղ կրկին դռները բացվեն այցելուների առջև: Թանգարանը պետք է վերականգնվի»:
Մշակույթի այդ հաստատության գործունեության ֆինանսավորումը կրճատվել էր երկրի գործող նախագահ Միշել Թեմերի՝ իշխանության գալուց հետո: Մարդիկ փողոց են դուրս եկել նրա հրաժարականի պահանջով:
Փոխանցում է euronews-ը:
‘