‘
Բրազիլիայի բնակչության 50 տոկոսը բացասական է արտահայտվել Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում անցկացնելուն:
Ինչպես տեղեկացնում է «Sport-Express»- ը, Օլիմպիադան իրենց երկրում անցկացնելու փաստին դրական են վերաբերվում միայն 40 տոկոսը, 9 տոկոսը չեզոք է արտահայտվել, իսկ 1 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:
Բրազիլացիների 63 տոկոսը կարծում է, որ Օլիմպիադան ավելի շատ վնաս, քան օգուտ կբերի իրենց, իսկ 29 տոկոսը` ընդհակառակը, հաճույքով սպասում է խաղերի մեկնարկին:
Հավելենք, որ 2013 թ. կատարված հարցման արդյունքում 64 տոկոսը կողմ է եղել խաղերի անցկացմանը, դեմ` 25 տոկոսը: Ամառային 31-րդ օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-21-ը:
‘