‘
Բրազիլիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Էդուարդու Կունյային պաշտոնանկ անելու վերաբերյալ: Նա մեղադրվում է հակակոռուպցիոն հետաքննությունը խոչընդոտելու մեջ, փոխանցել է Reuters-ը:
Գերագույն դատարանը որոշում է կայացրել հավանություն տալ Կունյային պաշտոնից հեռացնելու վերաբերյալ Բրազիլիայի գլխավոր դատախազի հայցին՝ օրենսդիրներին սպառնալու և Շվեյցարիայում չհայտարարագրված բանկային հաշիվների հետ կապված մեղադրանքների հետաքննությանը խոչընդոտելու համար: Կունյան մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:
Բրազիլիայի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի անհաշտ հակառակորդի՝ Կունյայի պաշտոնանկությունը երկիրը պարուրած քաղաքական սկանդալների հերթական միջադեպն է: Փոխանցում է lenta.ru-ն:
‘