‘Բրազիլիայի հավաքականը՝ օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)’

1838

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի շրջանակում ավարտվեց ֆուտբոլի մրցաշարը։

«Մարականա» մարզադաշտում կայացած եզրափակիչ՝ Բրազիլիա-Գերմանիա հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Նեյմարը։ Գերմանացիները պատասխան գոլը խփեցին 59-րդ րոպեին․ աչքի ընկավ Մաքս Մայերը։ Հանդիպման մնացած, ապա հավեյլալ ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, և հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, որում ավելի դիպուկ էին բրազիլացիները՝  

Ավելի վաղ երրորդ տեղի համար պայքարում Նիգերիայի հավաքականը 3։2 հաշվով առավելության է հասել Հոնդուրասի նկատմամբ։ 

Ռիո-2016, եզրափակիչ

Բրազիլիա — Գերմանիա՝ 1։1, 11-մետրանոցներ՝ 5։4
Գոլերը՝ Նեյմար 27՛ — Մայեր 59՛

Խաղ երրորդ տեղի համար

Հոնդուրաս — Նիգերիա՝ 2։3
Գոլերը՝ Լոսանո 71՛, Պերեյրա 87՛ — Ումար 34՛, 49՛, 56՛

 * Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին մասնակցում են մինչև 23 տարեկանների հավաքականները, որոնց կազմում կարող են հանդես գալ այդ տարիքից բարձր երկուական ֆուտբոլիստ։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Բետիս՝ 6:2. Սուարեսը` հեթ-տրիկի, Մեսսին` դուբլի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՐՐԻԳՈ ՍԱԿԿԻ. Սարսափով եմ նայում ֆուտբոլի ապագային’