‘Բրազիլիայի հավաքականը հաղթել է Կոլումբիային (տեսանյութ)’

612

Թիմերը հանդիպել են ընկերական խաղի շրջանակում:

Մայամիում ավարտվել է Բրազիլիա-Կոլումբիա ընկերական հանդիպումը:Այս ընկերական խաղում Բրազիլիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել է Կոլումբիայի ազգային թիմին: Կառոս Դունգան իր առաջին հաղթանակն է տարել հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո:

Նշենք նաև, որ հանդիպման մեծ մասը Կոլումբիայի թիմը ստիպված է եղել խաղալ առանց թիմի առաջատարներից մեկի՝ Խուան Կուադրադոյի, ով 49-րոպեին, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել էր խաղադաշտից:

Բրազիլացիների կազմում խաղի միակ գոլի հեղինակը 83-րդ րոպեին դարձել է Նեյմարը:

Հանդիպման սկզբում Կոլումբիայի պաշտպան Սունիգան ու Նեյմարը իրար ընդունել են ջերմ ու ձեռք են սեղմել:

Հիշեցնենք, որ 2014-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Սունիգայի հետ պայքարում Նեյմարը ստացել էր մեջքի լուրջ վնասվածք:

 Բրազիլիա-Կոլումբիա՝ 1:0

Գոլ. Նեյմար 83

Հեռացում. Կուադրադո 49 (Կոլումբիա)

Նախորդ հոդվածը‘Գերմանացի կոլեկցիոների ճամպրուկում Մոնեի կտավ է հայտնաբերվել ‘
Հաջորդ հոդվածը‘Արցախի սահմանին Ադրբեջանի քաղաքացի է գերեվարվել’