‘
ԱԱ-2018-ին ընդառաջ Ռուսաստանի ազգային հավաքականը «Լուժնիկի» ստադիոնում ընկերական հանդիպման շրջանակում մրցեց Բրազիլիայի ընտրանու հետ:
Խաղն անցավ հետաքրքիր պայքարում: Հյուրերը հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով՝ բոլոր գոլերը խփելով երկրորդ խաղակեսում:
Հաշիվը բացեց Միրանդան, ով գոլի հեղինակ դարձավ անկյունայինի խաղարկումից հետո:
Կարճ ժամանակ անց Կոուտինյոն հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով հաշիվը: «Բարսելոնայի» մեկ այլ խաղացող էլ՝ Պաուլինյոն, խփեց իր թիմի երրորդ գնդակը ու ձևակերպեց խաղի վերջնահաշիվը:
Նշենք, որ Տիտեի ֆուտբոլիստները մարտի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Գերմանիայի ազգային թիմի հետ:
Ռուսաստան — Բրազիլիա՝ 0:3
0:1՝ Միրանդա, 0:2՝ Կոուտինյո, 0:3՝ Պաուլինյո
‘