Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

362

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Globo-ն։

49-ամյա բրազիլացի մասնագետը 2023թ․ հուլիսի 4-ին էր գլխավորել Բրազիլիայի հավաքականը՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։ Նրա գլխավորությամբ Բրազիլիայի հավաքականն անցկացրել է 6 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 3 պարտություն ու գրանցել 1 ոչ-ոքի։

Չի բացառվում, որ Դինիզին կփոխարինի բրազիլական «Սան Պաուլուի» գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» դժվարությամբ հաղթեց չորրորդ դիվիզիոնի թիմին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԿոնտեն ցանկանում է գլխավորել իտալական գրանդ ակումբ