‘Բրազիլիայի մարմնավաճառուհիները սկսել են նախապատրաստվել 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը’

603

Բրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքի մարմնավաճառուհիները անգլերեն լեզվի դասընթացներ են անցնելու, որպեսզի ավելի լավ հասկանան Բրազիլիայում կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության հյուրերին:

«Մենք ցանկանում ենք անգլերեն լեզվով շփվելու նվազագույն գիտելիքներ ստանալ՝ այդ թվում մրգերի եւ բանջարեղենի անունները»,- հայտնել է Բելու-Օրիզոնտիի մարմնավաճառուհիների ասոցիացիայի նախագահ Սիդ Վիեյրան:

Ներկա պահին դասընթացներին մասնակցելու համար գրանցվել է 20 աղջիկ: Ասոցիացիան ակնկալում է, որ նրանց թիվը կարող է տատանվել 300-ից մինչեւ 3 հազար: Դասընթացները կսկսվեն մարտին, հայտնում է sport.blic.rs-ը:

Նախորդ հոդվածը‘Պերես. Առանց ԱՄՆ-ի Իսրայելը կուլ կգնա թշնամիներին ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Հայաստանի քաղաքացիների առաջին խումբն արդեն վերադարձել է Եգիպտոսից’