Նախագահական ընտրություններում հաղթել է Լուլա դա Սիլվան

307

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով երկրի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուից  գրեթե 2 միլիոն ավելի ձայն։

Այդ մասին են վկայում արձանագրությունների 99․38 %-ի արդյունքները։

Ըստ տվյալների՝ Աշխատավորների կուսակցության առաջնորդի օգտին քվեարկել է գրեթե 60 միլիոն ընտրող, իսկ նրա մրցակցի՝ պահպանողական Բոլսոնարուի օգտին՝ 57,9 միլիոնը։

Ընդ որում, արձանագրությունների երկու երրորդի հաշվարկման պահին առջևում Բոլսոնարուն էր, սակայն Լուլա դա Սիլվան առաջ է անցել, հիմնականում,  երկրի՝ ավանդաբար սոցիալիստներին պաշտպանող հուսիսարևելյան նահանգներից ստացված քվեների շնորհիվ։

Մասնակցությունը կազմել է 80 %-ից քիչ պակաս, ընտրատեղամաս չի եկել գրեթե 32 մլն մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀամաձայնեցրել են Սև ծովի միջանցքով նավերի երթևեկը
Հաջորդ հոդվածըՀարավային Կորեայում հրմշտոցի մեջ զոհվել է 154 մարդ