‘Բրազիլիայի նախագահը պատասխանել է ԱԱ կազմակերպման վերաբերյալ քննադատությանը’

662

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը պատասխանել է քննադատություններին, որոնք վերաբերում են եկող շաբաթ Սան-Պաուլուում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպմանը:

Ելույթ ունենալով արտասահմանցի լրագրողների առջև՝ Ռուսեֆը հայտարարել է, որ մրցաշարը հաջող կանցնի՝ չնայած մարզադաշտերի շինարարության ուշացման հետ կապված՝ միջազգային քննադատությանը: Ըստ բրազիլացի նախագահի՝ շինարարական ժամկետների նմանօրինակ խնդիրներ ծագում են ամենուրեք:

Բրազիլիայի իշխանությունները նաև խոստացել են, որ բողոքի ցույցերի մասնակիցներին թույլ չեն տա խանգարել մրցաշարի անցկացմանը:

Ցուցարարները պարբերաբար դուրս են գալիս Բրազիլիայի քաղաքների փողոցներ՝ բողոքելով այն բանի դեմ, որ միլիարդավոր դոլարներ են ծախսվել աշխարհի առաջնության կազմակերպման, այլ ոչ թե սոցիալական ծրագրերի և բնակարանային խնդիրների լուծման համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 5 մլն դոլարի կապի միջոցներ և զրահաբաճկոններ’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին. 9 մարդ հոսպիտալացվել է’