‘ Բրազիլիայի նախկին նախագահը բանտից կմեկնաբանի ԱԱ-2018-ի հանդիպումները ‘

1712

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որն այժմ բանտում է, կմեկնաբանի աշխարհի առաջնության հանդիպումները,- հայտնում է marca-ն։

2017 թվականի հուլիսին քաղաքական գործիչը կոռուպցիայի համար դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման։ Հետագայում պատժի ժամկետը ավելացավ և դարձավ 12 տարի։

Բրազիլիայի հավաքականի հանդիպումները Դա Սիլվան կմեկնաբանի TVT հեռուստաընկերության համար։

Տիտեի գլխավորած թիմ Ռուսաստանում պայքարը կսկսի Շվեյցարիայի հետ խաղով։ Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին Երևանի ժամանակով 22։00-ին։

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել Մարիո Գյոտցեին’
Հաջորդ հոդվածը‘Գոդին. ԱԱ-2014-ից Սուարեսին շան պես դուրս շպրտեցին. դա քաղաքական որոշում էր’