‘
Դատարանը Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով կոռուպցիայի մեջ:
Նախկին նախագահին և նրա տիկնոջը մեղադրել են նրանում, որ նրանք չեն հայտարարագրել Գուառուժա առաղջարանային քաղաքում գտնվող շքեղ փենթհաուսը և OAS շինարարական ընկերությունից ապօրինի կերպով ստացել են 747,8 հազար դոլար՝ պայմանագիր ստանալու դիմաց:
Նախկին նախագահը շարունակում է պնդել իր անմեղությունը, հերքում է ցանկացած ապօրինի գործողություն և պնդում, որ իր դեմ քրեական գործը «թխել» են իր քաղաքական ընդդմախոսները:
Լուլա դա Սիլվան Բրազիլիան ղեկավարել է երկու ժամկետ՝ 2003-2010 թթ., և մեծ հեղինակություն է ունեցել երկրում:
Փոխանցում է BBC-ն:
‘