Բրազիլիայի նախկին նախագահ․ մահափորձ կատարողը ֆաշիստ է

171

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան (2003-2010) ֆաշիստ է անվանել այն մարդուն, որը մահափորձ է կատարել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների նկատմամբ։

«Աջակցությունս եմ հայտնում Քրիստինա Կիրշներին, որը  զոհն է դարձել ֆաշիստական հանցագործի, որը չի հարգում այլակարծությունը և բազմազանությունը։ Քրիստինան ամբողջ մոլորակի բոլոր դեմոկրատների հարգանքին արժանի կին է»,- գրել է քաղաքական գործիչն իր Twitter-ում։

Լուլայի կարծիքով՝ նման բռնությունը  և «քաղաքական հողի վրա ատելությունը» սպառնալիք են դեմոկրատիայի համար ողջ տարածաշրջանում։

Նախնական տվյալներով՝ հանցագործը քաշել է ատրճանակի ձգանը, բայց կրակոց չի հնչել։ Ձերբակալվածը ծնունդով Բրազիլիայից է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրգենտինայի նախագահը` փոխնախագահի դեմ մահափորձի մասին
Հաջորդ հոդվածըԸնդունել է ավելի քան 50 հազար քաղաքացու