‘Բրազիլիայի ոստիկանությունը ապացույցներ ունի՝ Տեմերին մեղադրանք ներկայացնելու համար’

1736

Բրազիլիայի ոստիկանությունը բավարար քանակով ապացույցներ է հավաքել, որպեսզի կոռուպցիայի մեղադրանք ներկայացնի նախագահ Միշել Տեմերին: Այդ մասին, ինչպես հաղորդել է Associated Press-ը, ասվում է իրավապահ մարմինների հրապարակած զեկույցում:

Նրանց տվյալներով՝ պետության ղեկավարը կաշառք է ստացել Odebrecht  շինարարական ընկերությունից: Փաստաթուղթն ուղարկվելու է գլխավոր դատախազին, որը պետք է որոշի՝ մեղադրանք ներկայացնի՞ Տեմերին, թե՞ ոչ:

AP-ն նշում է, որ 2016-ին նախագահի պաշտոնակալությունից ի վեր նման փորձ ձեռնարկվել է արդեն երկու անգամ, սակայն երկու անգամ էլ գլխավոր դատախազը հրաժարվել է մեղադրանք ներկայացնել:

Տեմերի նախագահական ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 31-ին:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռադայի խոսնակը Հիտլերին անվանել է «ժողովրդավարության նմուշ»’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորի սոցցածառայության վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան ‘