‘
Բրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքում փլվել է էստակադը, որի արդյունքում երկու մարդ զոհվել է, ևս 22-ը տարբեր վնասվածքներ են ստացել:
Բետոնե ու պողպատե կիսակառույցը փլվել է ուղիղ աշխույժ երթևեկությամբ ավտոմայրուղու վրա:
Էստակադը, որ պետք է հանձնեին շահագործման մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը, ընկել է երթուղային ավտոբուսի և շինարարական երկու բեռնատարների վրա: Զոհերից մեկը ավտոբուսի կին վարորդն է, հաղորդել է Associated Press-ը:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն իր Twitter-ով ցավակցություն է հայտնել դեպքի կապակցությամբ:
Բելու-Օրիզոնտիում եկող շաբաթ տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի հանդիպում, փոխանցում է BBC-ն:
‘