‘
Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնությունների եզրափակիչների եռակի մասնակից, 1994 և 2004 թվականների աշխարհի չեմպիոն, 2004 և 2006 թվականների Բրազիլիայի հավաքականի ավագ Կաֆուն պատմել է, թե ինչ է տեղի ունեցել հանդերձարանում Բրազիլիայի ցավալի պարտությունից հետո: Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանը եկել է հանդերձարան, որպեսզի աջակցի իր հայրենակիցներին ու ընկերներին, սակայն ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խոսե Մարիա Մարինը նրան դուրս է հրավիրել:
«Նախագահը հայտարարեց, որ չի ուզում հանդերձարանում տեսնել ոչ մի կողմնակի մարդու: Ես նրան ասացի, որ ես оտար չեմ և եկել եմ այստեղ միայն, որպեսզի աջակցեմ ու սփոփեմ տղաներն: Ես չեմ ուզում խոսել ուրիշ ոչ ի բանի մասին, քանի որ հիմա տղաները оգնության կարիք ունեն: Ես շատ զարմացած էի, որովհետև ինձ գործնականում դուրս շպրտեցին: Ես լքեցի հանդերձարանը: Նույն զգացումներն ունեցել եմ 1998 թվականին և գիտեմ, թե ինչ են զգում խաղացողները աշխարհի առաջնությունում պարտությունից հետո: Գիտեի, որ տղաներին ուշադրություն և սփոփանքի խոսքեր են պետք: Ես այնտեղ ինքնագովազդի համար չէի գնացել, քանի որ նման բաների կարիքը չունեմ: Ես գնացել էի, որպեսզի գրկեմ Ֆելիպաոյին ու Կառլոս Ալբերտո Պարեյրային», — Կաֆուի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
‘