‘
Այսоր կեսգիշերին Բրազիլիայում տեղի կունենա աշխարհի առաջնության նախավերջին հանդիպումը: Բրազիլիան և Նիդեռլանդները կպայքարեն 3-րդ տեղի համար: Թեև ֆուտբոլի ոչ բոլոր փորձագետները, մասնագետներն ու ֆուտբոլիստներն են գտնում, որ ընդհանրապես պետք է այդ «սփոփիչ եզրափակիչը», այնուհանդերձ, ֆուտբոլիստներին ևս մեկ հնարավորություն է տրվում Մունդիալն ավարտել հաղթական նոտայով:
Թեև այս մենամարտ ոչ միանշանակ կարգավիճակին, հորդորում է նայել և բավականություն ստանալ այս խաղից:
«Նարնջագույնները» բրոնզե մեդալ չեն ուզում
«Կարծում եմ,այս հանդիպումը չպետք է անցկացվի: Այդ մասին ես արդեն ասում եմ տասը տարի շարունակ: Ամեն դեպքում մենք ստիպված կլինենք խաղալ», — հենց այսպես է այս հանդիպման մասին ասել Նիդեռլանդների հավաքականի մարզիչ Լուի վան Գալը: Իսկապես, «սփոփիչ եզրափակչի» հետ կապված տարբեր տեսակետներ են հայտնվում: Այն հավաքականները, որոնք հասնում են կիսաեզրափակիչ, նպատակ են ունենում հաղթողի կոչմանն արժանանալ, ուստի նրանց համար բրոնզե մեդալը ոչ մի արժեք չունի:
«Հիանալի անցկացրած առաջնությունից հետո, երբ հասնում ես մինչև եզրափակիչ, սակայն արդյունքում կարող ես ելույթներդ ավարտել երկու պարտություններով, մեղմ ասած, շատ սխալ է», — շարունակում է վան Գալը: Եվ իսկապես, այսоր շատ բան կախված կլինի տրամադրությունից: Այսպիսի խաղում կհաղթի այն թիմը, ով իր ուժերը և հույզերը կպահպանի երրորդ տեղի պայքարի համար:
Ամենայն հավանականությամբ, ուժ ու էմոցիաներ այսоրվա խաղի համար հոլանդացիները չունեն: Նույնիսկ Արիեն Ռոբենը, որ իր ուսերի վրա է կրում առաջատարի բեռը, այս հանդիպումից առաջ ասել է. «Բրազիլացիները այդ մրցանակը կարող են իրենց պահել: Մեզ համար աշխարհի առաջնությունում կա միայն մեկ արդյունք՝ եզրափակիչ մենամարտը, մնացածը կարևոր չէ»:
Իհարկե, հոլանդացիներին հասկանալ կարելի է: Ի տարբերություն բրազիլացիների, «նարնջագույնները» այնքան մոտ էին եզրափակիչ դուրս գալուն: Այս անգամ ևս ճակատագիրը նրանցից երես թեքեց: Ցավալի է, մանավանդ, որ առաջատար ֆուտբոլիստների համար այս հանդիպումը կարող է դառնալ աշխարհի առաջնություններում վերջինը: Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում արդեն չենք տեսնի Վան Պերսիին, Սնեյդերին ու Ռոբենին:
Հենց ինքը՝ Վան Գալը, ով լքելու է հավաքականը հանուն «Մանչեսթր Յունայթեդի», մի փոքր հանգստանալով ու խաղաղվելով, կոչ արեց իր սաներին հաղթել այս խաղում. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի զբաղեցնենք երրորդ տեղը: Մենք ուզում ենք հեռանալ այս առաջնությունից հաղթանակով»: Մարզիչը միաժամանակ հայտարարել է, որ այսоր կխաղան նրանք, ովքեր հոգեբանորեն պատրաստ են. «Ոգու ուժը այստեղ ավելի կարևոր է, քան ֆիզիկական ուժը»,-հայտարարել է «Մանչեսթր Յունայթեդի» ապագա մարզիչը:
Ի դեպ, ֆիզիկական ուժը այսоր նույնպես կունենա իր նշանակությունը: Հոլանդացիները հոգնել են. նրանք թե քառորդ եզրափակչում, թե կիսաեզրափակչում խաղացել են 120 րոպե, միաժամանակ, նյարդային ապրումներ են ունեցել 11 մետրանոց հարվածների պատճառով: Մի խոսքով, այս հանդիպումը հոլանդացիների համար կդառնա իսկական փորձություն:
Վան Գալը շուտով կլքի հավաքականը
Ամոթը լվանալու հնարավորություն
Այսоրվա խաղի համար շատ լավ մոտիվացիա ունեն Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները: Բրազիլացիները պետք է մեծ ցանկություն ունենան սարսափելի պարտությունից հետո գոնե փոքր-ինչ վերականգնվելու: Բոլորն էլ լավ են հասկանում, որ բրոնզե մեդալները չեն կարողանա ամբողջովին լվանալ ամոթը և մոռացության տան այն նվաստացումներն ու ցավը, որոնք նրանք ունեցան կիսաեզրափակիչ խաղից հետո: Այս թեմայով գրեթե ամեն оր խոսում էր գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին:
«Ես նրանց ասել եմ, որ այս մրցաշարը մենք միասին ենք սկսել և միասին էլ պետք է ավարտենք՝ անկախ արդյունքից: Կարևորն այն է, որ մենք միավորված ենք մեկ ընդհանուր նպատակի շուրջ և ուզում ենք հաջողության հասնել շաբաթ оրը: Մենզ հնարավորություն էր ընձեռվել աշխարհի չեմպիոն դառնա տանը, բայց մենք զիջեցինք: Ամեն ինչ այնպես չընթացավ: Մենք գիտենք, որ լավ ենք խաղացել, բայց մեր լավագույն որակները ցույց չենք տվել: Մենք չցուցադրեցինք, թե որքան լավն է բրազիլական ֆուտբոլը, ցույց չտվեցինք նրա ողջ հմայքն ու գեղեցկությունը: Ամեն դեպքում, մեր վերջին խաղը պետք է խաղանք այնպես, ասես մեր եզրափակիչը լինի: Հաղթանակը չի ազատի այն ցավից, որ մենք զգում ենք, սակայն այն մեզ համար շատ կարևոր է», — ընդգծել է Սկոլարին:
‘