«Պայծառատեսների» օգնությամբ աղջիկը մորից կորզել է 140 մլն դոլարի կտավներ

298

Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը, ոստիկանների խոսքով, արտասովոր և շատ ճարտար հանցավոր սխեմա է ստեղծել՝ սեփական ծեր մորից ավելի քան 142 մլն դոլարի գումար, թանկարժեք իրեր և արվեստի գործեր կորզելու համար։

82-ամյա Ժենեւևա Բոգիչին հանգուցյալ ամուսնուց բրազիլական վարպետների մեծ հավաքածու է ժառանգել, և նրանց դուստրը՝ Սաբինա Բոգիչին, ամեն ինչ արել է, որ այդ ամենն «իրենով անի»։

Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ 2020 թ․ Ժենեւևային է դիմել մի «պայծառատես» կին, որը կանխատեսել է նրա դստեր անխուսափելի մահը։ Դրանից հետո կնոջն սկսել են տանել տարբեր «պայծառատեսների» մոտ, որոնք, օգտվելով հենց Սաբինայի տրամադրած անձնական կյանքի մանրամասներից, սկսել են խեղճ կնոջից գումարներ կորզել՝ իբր «դստեր հոգևոր վերածննդի» համար։

Վերջին ամիսներին, ինչպես պնդում է ոստիկանությունը, Սաբինան մորը բռնի ուժով պահում էր փակի տակ, իսկ նրա հանցակից «պայծառատեսները» տնից հանում էին արվեստի գործերը՝ պնդելով, որ դրանք «բացասական էներգիայով» են վարակված և, և դրանք անպայման պետք է մաքրել «աղոթքով»։

Մի ամբողջ տարվա չարչարանքներից հետո Ժենեւևան սկսել էր կասկածել, որ ինչ-որ բան այն չէ, ու դիմել էր ոստիկանություն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱֆղանացի քարոզիչը զոհվել է մահապարտի պայթեցրած ռումբից
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ․ Տարվա լավագույն մարզիչի թեկնածուները