‘Բրազիլիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են’

708

Ավելի քան 250 հազար մարդ շաբաթ օրը դուրս էր եկել բրազիլական 100 տարբեր քաղաքների փողոցներ, մասնակցելու երկրի ղեկավարության վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիային: Բողոքի ակցիայի անցկացման համար հիմք է հանդիսացել օրինագիծը, որը սահմանափակում է դաշնային դատախազների ու իրավաբանների   մասնակցությունը հանցագործությունների քննության մեջ: Շատ բրազիլացիներ գտնում են, որ օրինագիծը ուղղված է որոշ կոռումպացված չինովնիկներին դատական հետապնդումից զերծ պահելու համար: Հաղորդում է «РИА Новости»-ն:

Ավելի քան 60 000 ցուցարարներ հավաքվել էին Բելու-Օրիզոնտ քաղաքի այն ստադիոնի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում կոնֆեդերացիայի գավաթի   Մեքսիկա-Ճապոնիա խաղը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների ուղղությամբ: Բախումների արդյունքում ութ մարդ վիրավորվել է, որոնց թվում`  ոստիկանության չորս աշխատակից:

Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Սան Պաոլոյի փողոցներ, իսկ Սանտա Մարիայի քաղաքի փողոցներում իրենց բողոքն են արտահայտել մոտ երեսուն հազար  ցուցարարներ: Ցույցերը անց են կացվել չնայատծ այն հանգամանքին, որ երկրի նախագահը օրերս հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ և խոստացել էր ցուցարարների հետ քննարկել տրանսպորտային ոլորտի բարեփոխումների հարցը:

Բրազիլիայում սկսված ցույցերի պատճառը տրանսպորտի սակագնի բարձրացումն է, ինչպես նաեւ առողջապահության ու կրթության ոլորտների ոչ բավարար ֆինանսավորումը:

Նախորդ հոդվածը‘Նախաձեռնություն. Միակ մաղթանքս, որ հեռանաք, որ էլ Ձեր տոնը երբեք չփչացնենք, Սերժ Սարգսյան’
Հաջորդ հոդվածը‘Դեյթոնի ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)’