‘Բրազիլիայում ոստիկանությունը գնդակահարել է բիլիարդի մրցաշարի մասնակցին’

2118

Բրազիլիայի Պարաիբա նահանգի բնակիչ Ժոզե Մեսիաս Գեդես դի Օլիվեյրան սպանվել է իրավապահների կողմից, երբ մեկնելիս է եղել Սեն-Լուիս քաղաքը՝ բիլիարդի շրջանային մրցաշարին մասնակցելու:

35-ամյա երիտասարդի մահը ողբերգական սխալի արդյունք է եղել, կարծում են իրավապահ մարմիններում: Մթության մեջ ոստիկանության աշխատակիցները բիլիարդի խաղաձողն ընդունել են հրազենի տեղ և մահաբեր կրակ են բացել, հաղորդել է G1-ը:

Դի Օլիվեյրան վիրավորվել է որովայնի հատվածում և մի քանի րոպե անց մահացել է: Նրա ընկերներից մեկը նույպես վիրավորվել է պարանոցի հատվածում ու տեղափոխվել է հիվանդանոց:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մրցավարը խաղի ժամանակ փրկել է ֆուտբոլիստի(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Լոռու մարզում’