‘
Personal VIP էքստրա դասի զուգարանի թղթի բրազիլացի արտադրողը քննադատության թիրախում է հայտնվել. հիգիենիկ պարագայի գովազդը համարվել է հեգնանք՝ հանուն սեւամորթների պայքարի կարգախոսի նկատմամբ:
Խնդիրը ոչ այնքան այն է, որ զուգարանի թուղթը սեւ է, այլ այն, որ դրա գովազդային արշավն ընթանում էր «Սեւը գեղեցիկ է» կարգախոսի ներքո:
Սեւամորթների իրավունքների համար պայքարող ակտիվիստները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ նմանատիպ կարգախոս է օգտագործվել ԱՄՆ-ում, ՀԱՀ-ում եւ այլ երկրներում ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում, եւ արտադրողին մեղադրել են կարգախոսի ոչ իրավաչափ օգտագործման մեջ:
Կարգախոսը հանրաճանաչ դարձրած՝ ապարդեիդի դեմ պայքարի մարտիկ Սթիվ Բիկոն կալանավայրում ծեծելով սպանվել է 1977-ին:
‘