Առնվազն երկու մարդ է զոհվել, և տասնակ մարդիկ անհետ կորել են, երբ սողանքը գահավիժել է մայրուղու վրա Բրազիլիայի հարավում, Պարանա նահանգում։
Իշխանությունների տվյալներով՝ հորդառատ անձրևից հետո թեք լանջից ցած թափվող ցեխի հոսանքը քշել-տարել է առնվազն 20 մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ։
Փրկարարների խոսքով՝ վատ եղանակը և տեղանքը դժվարացնում են որոնողական աշխատանքները։
Ըստ հրշեջների՝ անհետ կորած է համարվում 30-ից 50 մարդ։ Ողջ մնացած մարդկանց գտնելու հույսով գործի են դրվել անօդաչու սարքեր։
Փոխանցում է euronews-ը։