‘
Բրազիլական “Սանթոս” ֆուտբոլային ակումբի սեւամորթ դարպասապահ Արանյան հրաժարվել է ընդունել “Գրեմիոյի” երկրպագուհու զղջումը, որը նրա հասցեին ռասիստական արտահայտություն է թույլ տվել:
Դարպասապահը նշել է, որ ներողություն խնդրելը բավարար չէ. անհրաժեշտ է, որպեսզի միջադեպի բոլոր մասնակիցները պատժվեն:
Կարգապահական հանձնաժղովի որոշման համաձայն, “Գրեմիո” ակումբը զրկվել է Բրազիլիայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքից, տուգանվել է 20 հազար դոլարով, իսկ ռասիզմ դրսեւորած երկրպագուներին արգելվել է հաճախել ակումբի խաղերին երկու տարվա ընթացքում:
Անցյալ շաբաթ 23-ամյա Պատրիսիա Մորեյրան հեռուստատեսային հեռարձակման կադրի մեջ է հայտնվել այն պահին, երբ Արանյայի հասցեին գոռում էր “կապիկ”: Մորեյրան ասել է, որ ներողամտություն է հայցում եւ պատրաստ է դա անել ֆուտբոլիստի հետ հանդիպման ժամանակ, սակայն Արանյան մերժել է այդ առաջարկը:
‘