‘Բրազիլիան ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին’

719

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մայրաքաղաք Բրազիլիայում  հանդիպեց Բրազիլիայի Դաշնային Հանրապետության  Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Էդուարդո Ալվեսի հետ: ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ, հանդիպմանն

Աբրահամյանն անդրադարձել է Ազգային կոնգրեսի ստորին պալատի երկու պատգամավորների կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ միջնորդագրի նախագծին եւ նշել, որ այն, ցավոք, արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ադրբեջանական խեղաթյուրված պատկերացումները և հակասում  հակամարտության կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշմանը: Այս առիթով  նա շնորհակալություն է հայտնել  պարոն Ալվեսին իր նամակին արձագանքելու եւ բանաձևի նախագիծը օրակարգ չմտցնելու համար:

Էնրիկե Ալվեսըափսոսանք է հայտնել, որ նման բանաձեւի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ եւ շեշտել, որ Բրազիլիայի իշխանությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որդեգրել են չեզոք դիրքորոշում եւ սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբին:

 

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ. Շվեյցարիան Անկարայի որևէ առաջարկ չի փոխանցել հայկական կողմին’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր բլուրում հնագետները մեծ գերեզմանատուն են հայտնաբերել’