‘Բրազիլիան հաղթեց Իտալիային՝ 4:2’

868

Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլի վերջին տուրում կայացավ մրցաշարի ամենասպասված հանդիպումներից մեկը՝ աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականն ընդդեմ աշխարհի 4-ակի չեմպիոն Իտալիայի:

Հանդիպումը, որը թեպետ խմբից դուրս գալու խնդիր չէր լուծում, քանի որ երկու թիմն էլ ապահովել էին իրենց տեղը կիսաեզրափակիչում, արդարացրեց մարզասերների ակնկալիքները: Գոլառատ, բաց հարձակողական ֆուտբոլ, գեղեցիկ գոլեր: Միայն ափսոս, որ Իտալիայի կազմում բացակայում էին նրա առաջատարները՝ Անդրեա Պիրլոն եւ Դե Ռոսին: Նրանց ներկայության դեպքում իտալացիները այս խաղում կարող էին շատ ավելի նպաստավոր հաշիվ գրանցել: Դեռ պետք է հաշվի առնել, որ խաղի ընթացքում վնասվածքների պատճառով Իտալիայի հավաքականը կորցրեց Մոնտոլիվոյին եւ Աբատեին:

Ինչեւ, Բրազիլիայի հավաքականը հաղթեց 4։2 հաշվով եւ խմբում գրավեց 1-ին տեղը: Իտալացիները գրավեցին 2-րդ տեղը եւ կիսաեզրափակիչում նրանց մրցակիցը, մեծ հավանականությամբ, կլինի Իսպանիան:

Կոնֆեդերացիաների Գավաթ

A խումբ, 3-րդ տուր

Բրազիլիա – Իտալիա` 4։2

Դանթե, 45, Նեյմար, 55, Ֆրեդ, 66,88  – Էմանուելե Ջակերինի, 51, Ջորջիո Կյելինի, 71

Նախորդ հոդվածը‘Կիրակնօրյա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Ներիշխանական առճակատման խոհանոցը’