Բրազիլիան հերքել է այն լուրերը, թե իր քաղաքացիներին Ռուսաստանից հեռանալու կոչ է արել

510

Չնայած ավելի վաղ սոցիալական ցանցերում և առանձին ինտերնետ-կայքերում հայտնված լուրերի՝ Բրազիլիան իր քաղաքացիներին խորհուրդ չի տվել լքելու Ռուսաստանի տարածքը։

Այդ մասին հաղորդել է հարավամերիկյան հանրապետության ԱԳՆ-ն։

«Իրականությանը չի համապատասխանում այն լուրը, թե ԱԳՆ-ն, Մոսկվայում իր դեսպանատան միջոցով, այսօր՝ փետրվարի 13-ին, բրազիլացի քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանյան Դաշնության տարածքը»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական գերատեսչությունում նաև նշել են, որ նման բովանդակության պաշտոնական լուրը կարող է հրապարակվել միայն երկրի ԱԳՆ-ի հյուպատոսական կայքում, մամուլի համար արված հաղորդագրություններում, ինչպես նաև հարավամերիկյան հանրապետության արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ինտերնետային էջերում և սոցիալական ցանցերի նրանց էջերում։

Երկուշաբթի օրը բրազիլական ընդդիմադիր  Tupi Report Telegram-ալիքը հաղորդել էր, թե Բրազիլիայի կառավարությունը, իբր, իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Ռուսաստանից և Բելառուսից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀուրոն լճի երկնքում խոցված անհայտ օբյեկտը բեռնված օդապարիկ էր
Հաջորդ հոդվածըԶախարովա․ ԱՄՆ հավակնությունները հանգեցրել են Ուկրաինայի ոչնչացմանը և անհաշիվ զոհերի