‘
Բրազիլիայում հոկտեմբերի 5-ի նախագահական ընտրություններից առաջ տեղի են ունեցել վերջին հեռուստաբանավեճերը:
Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ առաջատար դիրքում գործող նախագահ Դիլմա Ռուսեֆն է, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 48 %-ը:
Նրան հաջորդում է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Մարինա Սիլվան՝ 41 %:
Օգոստոսի 13-ին Սան-Պաուլու նահանգի Սանտոս քաղաքում ավտովթարից զոհվեց նախագահի երեք հիմնական թեկնածուներից մեկը՝ Էդուարդ Կամպուսը:
Փոխանցում է BBC-ն:
‘