Բրազիլիա․ Սենատորները մեղադրանք են առաջադրել նախագահին՝ Covid-19-ի կապակցությամբ

755

Բրազիլիայի սենատի հանձնաժողովը, որը հետաքննում է իշխանությունների գործողությունները կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում, երեքշաբթի  հավանություն է տվել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի և այլ պաշտոնյաների դեմ մեղադրանքներին։

Սենատորները կարծում են, որ Բոլսոնարուն առնչվում է ինը, այդ թվում՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների։

Հանձնաժողովի կազմի մեջ մտնող 11 սենատորներից 7-ը պաշտպանել են մեղադրանքը Բոլսոնարուի դեմ։ Նրանց կարծիքով՝ իրենց գործողություններով նախագահը և կառավարությունը վատթարացրել են կորոնավիրուսային իրավիճակը երկրում, որտեղ վարակը խլել է ավելի քան 600 հազար մարդու կյանք։

Անձամբ Բոլսոնարուին սենատորներն առաջարկել են ինը կետից բաղկացած մեղադրանք առաջադրել, այդ թվում՝ շառլատանության, սանիտարական միջոցառումները խախտելու, պաշտոնեական հանցանքների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Ընդհանուր առմամբ՝ ցուցակում 70-ից ավելի անուն կա՝ գործող և նախկին պաշտոնյաներ, գործարարներ, ինչպես նաև Բոլսոնարուի զավակները։

Հավանաբար՝ Բրազիլիայի գլխավոր դատախազը Բոլսոնարուի դեմ մեղադրանք չի հարուցի, քանի որ նրա կողմնակիցն է։

Բոլսոնարուն ինքը հանձնաժողովի եզրակացությունը կանխակալ է անվանել։ «Նրանք ինձ մեղադրում են ցեղասպանության մեջ, շառլատան, կեղծարար և կարծանարար են անվանում, դա անհեթեթություն է»,- հայտարարել է նախագահը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինան առաջին անգամ Դոնբասում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարք է կիրառել
Հաջորդ հոդվածըՍուդանի վարչապետը վերադարձել է նստավայր