‘Բրազիլուհին ամուսնանում է ինքն իր հետ’

1645

Բրազիլիայի բնակիչը կդառնա աշխարհում առաջին կինը, որն ամուսնանում է ինքն իր հետ, տեղեկացրել է Estado de Minas պարբերականը:

Արարողությունը տեղի է ունենալու կիրակի օրը Բրազիլիայի արևելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքում և կհեռարձակվի սոցիալական ցանցերում՝ 38-ամյա նորապսակի էջերում:

«Շատ կանայք երազում են ամուսնանալ, հարսի զգեստ հագնել: «Մենագամ» ամուսնությունը նման հնարավորություն տալիս է, և կինը դրա համար զուգընկերոջ կարիք չունի: Սեփական անձի նկատմամբ սերն ամենաանկեղծ սերն է»,- հայտարարել է Ժուսարա Դուտրա Կոտուն:

Թեպետ Բրազիլիայում նման ամուսնությունների պաշտոնական գրանցում գոյություն չունի, Կոտուն նախատեսել է, որ կիրակի օրը եկեղեցում  իրեն՝ սպիտակ զգեստով, կուղեկցի իր 21-ամյա դուստրը, իսկ արարողությունը կվարի ընկերուհին: Ինքն իր հետ մատանիներ փոխանալելու փոխարեն Կոտուն պատրաստվում է դաջվածք անել՝ թիթեռնիկի թևերով կնոջ տեսքով, որը կխորհրդանշի անկախություն:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վանշթեյնը փոխհատուցում է առաջարկում’
Հաջորդ հոդվածը‘ՊՎԾ-ն ՀԵՀ-ում իրականացրած ստուգումների արդյունքներն ուղարկել է ՀՔԾ’