‘Բրանդաոն կբողոքարկի իրեն կալանավորելու որոշումը’

649

Ֆրանսիական «Բաստիայի» բրազիլացի հարձակվող Բրանդաոն մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Այս մասին տեղեկացնում է APF-ն: Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի ՊՍԺ-ի հետ խաղում Տիագո Մոտայի դեմքին հարվածելու համար դատարանը Բրանդաոյին տուգանել է 20 հազար եվրոյով և դատապարտել մեկ ամսվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Բրանդաոյի հարվածի պատճառով կոտրվել էր Մոտայի քիթը, իսկ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Բաստիային» տուգանել էր 3.5 Հազար եվրոյով, իսկ Բրանդաոյին որակազրկել կես տարով:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում գործում է 191 հատ արագաչափ (ցանկ)’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը՝ գերմանական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում’